Search
Close this search box.

Եթե մինչև 18։00-ն Արցախի ճանապարհը չբացվի, ապա մենք էդ ճանապարհը կբացենք․ ցուցարար

Արցախյան պատերազմների մասնակիցները Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են անում՝ հաջակցություն Արցախի։

Ակցիայի մասնակիցներից մեկը շեշտեց, որ իրենք կարող են և պատրաստ են պայքարելու ու պահելու Արցախը, Լաչինի միջնացքը բացելու, միայն թե պետք է կառավարությունն իրենց զինի:

Ցույցի փաստացի ղեկավար Սարգիս Պողոսյանին հրավիրեցին Կառավարություն։ Այնտեղից դուրս գալուց հետո վերջինս հայտարարեց, որ իրեն ընդունել է «մի մարդ, որը իրենց ոչնչով չէր կարող օգտակար լինել, սակայն իրենց խոսքը փոխանցել է այն մարդուն, ում պետք է»։ Պողոսյանը նշեց, որ մինչև 18։00 ժամանակ են տվել․ «Եթե մինչև այդ Արցախի ճանապարհը չբացվի, սնունդը չմտնի Արցախ, որ արցախցիք հաց ուտեն, մենք էդ ճանապարհը կբացենք։ Այդ պայմանը ես ասել եմ և դուրս եմ եկել»։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ են դա անել անգամ ռազմական ճանապարհով։ Սարգիս Պողոսյանի խոսքով՝ արցախցիներին սովի են մատնել, որպեսզի նրանց բռնի տեղահանեն․ «Մտնելու ենք Արցախ։ Պատերազմով կմտնենք, առանց պատերազմ ոչ մի հարց չենք կարա լուծենք։ Արցախը մենք պետք է հետ վերցնենք»։