Search
Close this search box.

Ադրբեջանի ՄԻ հանձնակատարի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին . Ինչ է հայտնի

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի անունից Ազգային կանխարգելման մեխանիզմի գործունեության շրջանակներում Ազգային կանխարգելիչ խմբի անդամները հերթական անգամ այցելել են քննչական մեկուսարանի կալանավորներին։ Նրանք այցելել են նաև օգոստոսի 1-ին Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին։

Այս մասին հայտնել է են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով հանձնակատարի գրասենյակին։

«Նրան մայրենի լեզվով օրենսդրական ակտեր են ներկայացրել»- հայտնել է գրասենյակի մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական կողմի զրույցի ընթացքում նա, իբր թե, «շնորհակալություն» է հայտնել իր իրավունքների ապահովման, անհրաժեշտ «բժշկական ու հոգեբանական» օգնություն ցուցաբերելու համար ։