Search
Close this search box.

Լեռնային Ղարաբաղում բնակվող ժողովուրդը կանգնած է իր գոյության վտանգի առջև. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղում բնակվող ժողովուրդը կագնած է իր գոյության վտանգի առջև ամբողջական շրջափակման պայմանենրում, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«Ադրբեջանը 7 ամիս շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը։ Իսկ այն հումանիտար օգնության փոխադրման կարևոր երթուղի է։ Դա Լեռնայինն Ղարաբաղը միացնում է արտաքին աշխարհի հետ»,- նշել է նա։

«Հուլիսի 15-ից Ադրբեջանի կողմից հումանիտար փոխադրումների կանգնեցումը հասցրել է սննդամթերքի, դեղորայքի և այլ կարևոր ապրանքների կրիտիկական անբավարարության, որի հետևանքով առաջացել է լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամ։ Էլեկտրամատակարման ու գազամատակարարման անջատումը պարալիզացրել է բժշկան օգնության տրամադրման համակարգերը»,- ընդգծել է Մարգարյանը։