Search
Close this search box.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու անհրաժեշտության մասին, ներառյալ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները՝ կապված Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումների հետ», – նշված է հայտարարության մեջ:

Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումներով։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում երկու կողմերին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության», – ասված է հայտարարության մեջ։