Search
Close this search box.

Այսքան վառելիքը ձեզ որտե՞ղից, եթե կար ինչու՞ է բերքը մնացել դաշտում. ում հրահանգով է Արցախի նախագահը մարդկանց ավտոբուսներով տանում Հակարի կամուրջ

Վառելիքի բացակայության հետևանքով ԱՀ-ում բերքը մնացել է դաշտերում ու չի հասնում քաղաք, հասարակական տրանսպորտը արդեն տասը օր է չի աշխատում:

Մարդիկ տասնյակ կմ-եր ոտքով քայլում են քաղաքի մեջ, որ հանապազօրյա հաց գտնեն: Ու այս ողբերգական ֆոնին, ԱՀ իշխանությունները հերթական կրկեսն են բեմադրում` արցախցիներին ավտոբուսներով Ստեփանակերտից տանում են Հակարիի կամուրջ: Այսքան վառելիքը ձեզ որտե՞ղից, եթե կար ինչու՞ է բերքը մնացել դաշտում, ինչու՞ ցորենը չեք հավաքում ու ամբարում, ինչու՞ հասարակական տրասպորտը չի աշխատում:

Ձեր սրիկա կառավարման հետևանքով հարյուրավոր մանկահասակ երեխաներ մնացել են առանց մանկական կաթնախարնուրդի, նրանց չեն կարող ծնողները լոբի ու կարտոֆիլ տան: Արայիկի մոտ գնացած զոհվածների մայրերին երկուշաբթի օրը դա պատասխանել էր, թե երկու օր սպասեք ԱՄՆ-ի պատասխանին ենք սպասում, հը՞ն պատասխանը եկելա:

Մարդկանց տանում եք հիմա էլ հարյուրներով պատանդ տաք, սրիկաներ, ադրբեջնցիներն էլ Հակարիի կամուրջի մոտ մարդաորսով են զբաղվում: Ես արդեն բառեր չեմ գտնում ձեզ նկարագրելու, դուք արցախցիների թիվ մեկ թշնամիներն եք միայն դա կարող եմ ասել: Իսկ ճանապարհը պետք է բացի բանակը, ոչ թե մինչև ատամները զինված թշնամու առաջ տանում եք անզեն մարդկանց: