Search
Close this search box.

Ինչո՞ւ ժողովրդին ճիշտը չեք ասում․ Սամվել Բաբայանը՝ Արցախում ցույցերի և բանակցությունների մասին

Ես իմ խոսքի տերն եմ եւ կրկնում եմ՝ պետք է գիտակցել, որ իշխանությունը պատասխանատվություն է և Ադրբեջանի հետ գնալ ուղիղի բանակցությունների։ գիտակցել, որ իշխանությունը պատասխանատվություն է։ Այս մասին Հանրայինի հետ զրույցում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

«Պետք է երկկողմանի՝ եւ Աղդամի, եւ Գորիսի կողմից սկսվի առեւտուր, սա լինելու է՝ ուզենք, թե՝ չուզենք։ Օդապարիկով Արցախ իջածները կարծում են՝ ցույցով բան կարող են փոխել, բայց աշխարհում օրական 200 հազար մարդ է երեւի մահանում սովից, իսկ միջազգային հանրությունն ուշադրություն չի դարձնում։ Այս ցուցերն միջազգային աշխարհի համար մեկ է, Ադրբեջանն էլ Թուրքիայի աջակցությամբ գնալու է առաջ։ Ինչո՞ւ ժողովրդին ճիշտը չեք ասում՝ երբ որ պարտվում ես պատերազմում, ստիպված ընդունում ես խաղի կանոնները եւ փորձում վերականգնվել»,- նշել է Սամվել Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ իրադրությունում դրական փոփոխություն չի լինի, եթե Հայստանում իշխանափոխություն լինի։ Կա իրականություն՝ պատերազմում Արցախը կորցրել է ամեն ինչ, հիմա պետք է նորից ապրել, օրակարգ ձեւավորել եւ ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ առանց միջնորդի ակնկալիքի։

«Պետք չէ մտածել, որ կախաղան ենք գնում։ Մենք կարող ենք առանց միջնորդի գտնել ոսկե միջինը։ Չգտնելու դեպքում գերտերությունները կօգտվեն եւ կհասնեն պատերազմի, սա պետք է գիտակցեն եւ Արցախում, եւ Ադրբեջանում։ Իսկ ուժերը, որոնք փորձում են դիվիդենդներ շահել, պետք է քոքից կտրվեն։ Ուզեք, թե չուզեք՝ վերջում գալու եք այս կետից սկսեք, ուղղակի ժամանակ է պետք, որ հասկանան երիտասարդները։ Ես չեմ պայքարում իշխանության դեմ, ուզում եմ իրենք հասկանան, որ պետք է գան բանակցությունների Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Սամվել Բաբայանը։

Բաբայանի կարծիքով՝ Ադրբեջանը թույլ չի տա Հայաստանից ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հասցնել Արցախ․ «Եթե որոշել են, թող փորձեն, վնաս չէ, բայց ամեն դեպքում կարծում եմ՝ Ադրբեջանը թույլ չի տա»։

Այս Բաժնից