Search
Close this search box.

«Ասեց՝ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չպլստա, հմեն ձկներ պլստուկ, մտուք ՔՊ». լրագրողը` Փաշինյանին

«Առավոտ»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանն այսօր կայացած մամուլի ասուիսի ժամանակ մոլի իշխանամետիի կերպարի մեջ մտած՝ հեգնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Մորաքույրս Գեղարքունիքի մարզից է, որ Ձեր մոլի երկրպագուն էր հեղափոխության ժամանակ: Պատերազմից հետո ընդդիմություն է դարձե: Օրերս տեսավ, ասաց՝ ումուդ, լա տեսար՝ Փաշինյանն ինչ օյին բերեց մեր գլխուն: Հակադարձեցի, ասացի՝ բա լա՞վ էր նախկինների ժամանակ թալան, կոռուպցիա, Բաղրամյան 26 ճամպրուկով փող տանել, բան: Հակադարձեց միանգամից՝ հմեն թալանչի՞ էին, վի՞ բռնավ Փաշինյան: Կամ ասեց՝ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չպլստա, հմեն ձկներ պլստուկ, մտուք ՔՊ: