Search
Close this search box.

Արցախը միշտ պետք է մնա Արցախի ժողովրդին․ Արամ Ա-ի ուղերձը

Ողջ Սփյուռքը ձեզ հետ է, մենք քաջ գիտենք, որ Արցախն իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական պահի մեջ է։ Ստեփանակերտ-Երևան համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ցուցադրված տեսաուղերձում ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։

«Մենք բոլորս պետք է մեր հավատքը, մեր կամքն ավելի ամրապնդենք։ Եվ Արցախի ապագայի նկատմամբ մեր տեսլականը պետք է պահենք միշտ պայծառ։ Անցյալում Արցախը մերն է եղել, այսօր Արցախը մերն է։ Եվ հավատացեք Արցախը միշտ պետք է մնա Արցախի ժողովրդին»,- նշել է Արամ Ա-ն։

«Արցախը միշտ եղել է ինքնավար, Արցախի մեր ժողովուրդը եկվոր չէ, Արցախի մեր ժողովուրդը ծնունդն է մեր Արցախի»,- ընդգծեց կաթողիկոսը։

Արցախում տեխնիկական խնդիրների պատճառով ուղերձն անավարտ մնաց։

Այս Բաժնից