Search
Close this search box.

Փաշինյանը Բաթումում ֆուտբոլային խաղի է հետևել

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին հետևել են ֆուտբոլի երիտասարդական առաջնության եզրափակիչ խաղին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
«Վարչապետները այցելել են Բաթում քաղաքի Կենտրոնական մարզադաշտ, որտեղ հետևել են ՈւԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության եզրափակիչ՝ Անգլիա-Իսպանիա մրցավեճին»,-նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է հուլիսի 7-ից։ Նրա և վրացի գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը կայացել Վրաստանի Բաթում քաղաքում։ Կողմերը քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները։

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները ավելի վաղ հանդիպել էին Երևանում: Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 12-ին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին:

Այս Բաժնից