Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռակոծվել է Լվովը․ կան զոհեր և վիրավորներ

Լվովում գիշերը ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Առավոտյան ժամը 7:00-ի դրությամբ չորս մարդ զոհվել է, ինը վիրավորվել»,- հայտնել են նախարարությունից։

Նշվում է, որ տարհանվել է 64 մարդ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ տեղում աշխատում են ոչ միայն փրկարարները, այլ նաև հոգեբանները, ինչպես նաև տուժողներից դիմումներ ընդունող ոստիկանները։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնում է, որ ռուսական հրթիռային հարվածի ժամանակ հրթիռի բեկորները խոցել են բնակելի շենքը։

«Արտակարգ իրավիճակների աշխատակիցները մարդկանց դուրս են բերում փլատակների տակից»,- գրել է Անդրեյ Սադովին թելեգրամյան իր ալիքում։

Շրջվարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին նույնպես թելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ վնասվել է բնակելի շենք։

«Հրդեհ է եղել, որն արագ մարվել է։ Կան տուժածներ … Փրկարարները մաքրում են փլատակները»,- ասել է Կոզիցկին։

Լվովի շրջանային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին նաև հայտնում է, որ այս գիշեր Լվովում հրթիռային հարձակման հետևանքով որոշակի կրիտիկական ենթակառուցվածք է վնասվել։

Քաղաքում հրթիռային հարվածից հետո հոսանքազրկումներ և բջջային կապի հետ կապված խնդիրներ են եղել։