Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիշերն անցկացնելու ենք Բաղրամյան 26-ում, նստացույց ենք անելու՝ տեսնենք, թե ով է այնտեղ մտնում


Միայն Սահմանադրության նախաբանը և առաջին երկու հոդվածը կարդալը բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշիյանյանը հասկանա, որ ինքը Սահմանադրության ամենամեծ խախտողն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սահմանդրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, որն այսօր նախաձեռնել է հավաք և երթ Սահմանադրության օրվա առթիվ։

«Որովհետև Սահմանադրության նախաբանը հղում է կատարում ՀՀ անկախության հռչակագրին, որն իր հերթին հղում է անում Հայաստանի և Արցախի վերամիավորման՝ Գերագույն խորհրդի և Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումներին։ Այսինքն՝ մեր Սահմանադրության հիմքում դրված է Հայաստանի և Արցախի միավորման գաղափարը։ Եվ եթե ինքը հրաժարվում է այդ գաղափարից, նշանակում է՝ ինքը խախտում է Հայաստանի Սահմանադրությունը»,- պարզաբանեց հասարակական գործիչը։

Ղազարյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «գողացել, յուրացրել է մեր ժողովրդի օրինական իշխանությունը, այդ իշխանությունը ծառայեցնում է բացառապես իր և իր մերձավորների բարեկեցությանը և մեր ժողովրդի թշնամիների շահերին»։

Դեսպանն ասաց, որ գիշերն անցկացնելու են Բաղրամյան 26-ում, նստացույց են անելու՝ տեսնելու համար, թե ով է այնտեղ մտնում։