Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «2-3 ամսում կարելի է կտրուկ փոփոխություն մտցնել». Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ով այսօր միացել է «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է, որ չի հետևել ընթացքին, մամուլից է որոշ մանրամասներ իմացել. «Անկախ նրանից՝ Փաշինյանը ինչ կասի, ինչպես կմեկնաբանի, մի բան հստակ է. ՀՀ որևէ նախկին նախագահ, իշխանություն, երբեք Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել: Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որ նման բան է ասել»: Հարցին՝ ստեղծված իրավիճակից դիվանագիտական ճանապարհով դուրս գալու ելքեր կա՞ն, Օսկանյանը նշել է. «Լրջագույն այլընտրանք կա նրան, ինչ Փաշինյանը փորձում է անել… Սա ազգային, գոյատևման խնդիր է, պետք է համարձակություն ունենալ՝ բանակցություններն այլոց հանձնելու: Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, վստահեցնում եմ՝ 2-3 ամսվա ընթացում կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել, բայց լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, բացի այդ, Փաշինյանը պետք է 3 ամիս լռի. նրա խոսելը մեր գլխին բերել է պատերազմ»: