Search
Close this search box.

Հանճարեղ Ֆրունզը՝ Գյումրու կոլորիտն իր մեջ կրող, անսպառ սիրով լցված մայրաքաղաքի՝ Երևանի նկատմամբ․ Մանե Թանդիլյանը՝ Ֆրունզի մասին

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչյանը:
Այսօր հայ թատրոնի ու կինոարվեստի բացառիկ հերոսներից, մեծանուն մարդու և դերասանի՝ Մհեր Մկրտչյանի 93-ամյակն է։

Վարպետը, իսկապես, կարողանում էր խաղալ ամեն դեր, նա յուրաքանչյուր հերոսի հետ կերտում էր կերպար, որը սիրվում, ընդունվում և դառնում էր բոլորինը։ Իր խաղով բոլորին ուրախացնող և հուզող տաղանդավոր դերասանին «ուրախ-տխուր մարդ» էին անվանում։

Ֆրունզը հանճարեղ դերասան էր, հայրաքաղաքի՝ Գյումրու կոլորիտն իր մեջ կրող, անսպառ սիրով լցված մայրաքաղաքի՝ Երևանի նկատմամբ։ Եվ այս սերն ու հայրենասիրությունն արտահայտվում էին դերասանի բոլոր կերպարներում։