Search
Close this search box.

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են արվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ինչպես հայտնեց Ավինյանը, Երևանի քաղաքապետի նոր մամուլի քարտուղար է նշանակվել Հայկ Կոստանյանը։

Բացի այդ, Լևոն Առաքելյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնում։