Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շտապ. բախման վտանգ կա». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Շտապ. բախումի վտանգ կա. ահազանգ՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն: Ահազանգ ենք ստացել Ծաղկաշեն սարատեղիից Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի վարչական տարածքից։

Ինչպես տեղում գտնվող ֆերմերներից մեկը հայտնեց, Ոստիկանությունից իրեն տեղեկացրել են, որ Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը Աստղաձորի վարչական շրջանի ղեկավար Մխիթար Ալեքսանյանը և իրենց թիմակիցները գալիս են նշված վայր՝ անասնապահությամբ զբաղվող ֆերմերներին այնտեղից հեռացնելու, վտարելու նպատակով։
Ֆերմերը, ըստ մեզ հաղորդած իր խոսքերի, խնդրել է իրավապահ մարմիններին գալ և թույլ չտալ հավանական բախումը։
Դատելով տեսանյութում արձանագրված քանակից՝ նրանք այստեղ եկել են ամենևին էլ ոչ խաղաղասիրական մտադրություններով։
Հնարավոր է բախում և հաշվեհարդար, ինչի համար էլ փոխանցում ենք ահազանգը։
Լուրը թարմացվելու է»: