Search
Close this search box.

Խոսել եմ Արցախի երկու տարբեր պաշտոնյաների հետ, չափազանց հուսահատված էին. էդիկ Բաղդասարյան

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր խոսել եմ Արցախի երկու տարբեր պաշտոնյաների հետ: Չափազանց հուսահատված էին, ոչ թե նրանից, որ սնունդը, դեղորայքը վերջանում են, այլ նրանից, որ Հայաստանի պաշտոնյաներն իրենց զանգերին այլեւս չեն պատասխանում: Նախկինում բոլոր գերատեսչությունններն իրար հետ սերտ կապեր ունեին, ցանկացած հարց արագ լուծում էր ստանում: Հիմա զանգերին պարզապես չեն պատասխանում: Ես հասկանում եմ, որ գուցե իսկապես բան չունեք ասելու, էլ չեք կարող որեւէ հարց լուծել, բայց խոսեք մարդկանց հետ, մի հրաժարվեք ձեր հայրենակիցներից: Մարդ լինելը պաշտոնի հետ բացարձակ կապ չունի, վաղն այդ պաշտոնը չեք ունենալու, հավատացեք: