Search
Close this search box.

«Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները բեմադրություն են». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները և «Վագներ» խմբի ապստամբությունը, իմ կարծիքով, բեմադրություն են, որոնց հեղինակը Վլադիմիր Պուտինն է։

2013թ․ ստեղծված «Վագներ» մասնավոր զինված խմբավորումը չէր կարող ունենալ ծանր զինտեխնիկա և 50,000-ից ավելի զինված անդամ առանց Ռուսաստանի կենտրոնական իշխանության վերահսկողության և առանց ՌԴ հատուկ ծառայությունների ներգրավվածության։
«Վագներ»-ի միջոցով Պուտինն անում է այնպիսի ծրագրեր, որոնք պաշտոնապես չի կարող անել։
Կարծում եմ, «Վագներ»-ի այս քայլով՝ Պուտինը փորձում է երկու հարց լուծել․

1․ բացահայտել Արևմուտքի կողմից ֆինանսավորվող լրտեսներին ու ներքին գործակալներին։
2․ ազատվել ՊՆ նախարար Շոյգուից և նրա կլանից, որը իսկական գլխացավանք է դարձել Պուտինի համար։
Հետո անաղմուկ կհարթվի Պուտինի ու Պրիգոժինի հակամարտությունը։
Հետևենք իրադարձությունների զարգացմանը և առավել զգոն լինենք հայկական առաջնագծին»: