Search
Close this search box.

Ինչպես են վարվում Դոգի հետ ենթադրյալ առնչություն ունեցող անձանց ձերբակալությունների ընթացքում

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Տիգրան Առաքելյանին ճանաչում եմ դեռևս 2008 թվականից: Քննչականում խոշտանգվելու մասին Տիգրանի պատմածներին չհավատալու որևէ հիմք կամ պատճառ չունեմ: Ավելին, այդ ամբողջը հաստատող օրինակ ունեմ իմ կողմից վարվող փաստաբանական գործերից մեկով:

Վարդան Ղուկասյանի (Դոգ) հետ ենթադրյալ առնչություն ունեցող անձանց ձերբակալումներն ամբողջությամբ անցնում են ծանրագույն խոշտանգումներով, ինչի վերաբերյալ մամուլում առկա են բազմաթիվ վկայություններ:
Նույնիսկ այն դեպքում, երբ ինձ համար ամբողջությամբ անընդունելի և մերժելի է Վարդան Ղուկասյանի հանրային գործունեության ձևը (հայհոյանքներ և այլն), միևնույնն է դրանից մի քանի անգամ առավել անընդունելի և ծայրաստիճան մերժելի է իրավապահ մարմիններում իրականացվող վայրագ խոշտանգումները և մարդկանց արժանապատվության ստորացումները:

Այդպիսի իրավապահ համակարգը պետք է վերացվի ամբողջությամբ:
Իրավապահ մարմինը, որը դիմում է անձանց խոշտանգումների, հստակ ապացուցում և արձանագրում է, որ հնարավորություն չունի կատարելու իր վրա դրված կարևորագույն առաքելությունը: