Search
Close this search box.

Իլհամ Ալիևը միշտ Փաշինյանին կասի՝ Ղարաբաղը դու ճանաչել ես Ադրբեջանի տարածք , ես էլ իմ տարածքում, իմ քաղաքացիների հետ գործելու հարցում ազատ եմ

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը Reuters-ի հետ զրույցում նշել է, որ մերժում են ՀՀ-ի՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ ԼՂ-ում բնակվող շուրջ 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ պահանջը։

Նիկոլ Փաշինյանը 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս ու դրանից հետո Արցախն այլևս Լեռնային Ղարաբաղ է անվանում, այնտեղ ապրող 120 հազար հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ պահանջում Ադրբեջանից։ Հաղթաթուղթը տվել է Ադրբեջանի ձեռքը ու խաղ է խաղում, Իլհամ Ալիևը միշտ կասի՝ Ղարաբաղը դու ճանաչել ես Ադրբեջանի տարածք , ես էլ իմ տարածքում, իմ քաղաքացիների հետ գործելու հարցում ազատ եմ։

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից