Search
Close this search box.

Հրահանգված է հոգեհանգստին մասնակցող ընդդիմադիր պատգամավորներին առատաձեռն խոստումներ տալ, այդ թվում պարգևավճարների ավելացում

Նարեկ Մալյանը գրում է․

Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեց ՔՊ-ական իմ աղբյուրը և հայտնեց հետևյալ ուշագրավ տեղեկությունները:
Իշխանական վերնախավի համար անակնկալ է եղել հանրային նման բացահայտ բացասական գնահատականը Վիգեն Խաչատրյանին: Սա ըստ էության առաջին նման դեպքն է, երբ հանրության խուլ դժգոհությունը ստանում է պայթունավտանգ դրսևորում և նույնիսկ հաշվի չի առնվում անձի հանգուցյալ լինելը:

Սոցցանցերում իրավիճակը իշխանության վերահսկողությունից դուրս է եկել, ինչի կապակցությամբ իշխանական որոշ պատգամավորներ իրենց դժգոհությունն են փոխանցել կուսակցության վերնախավին: Պատգամավորները պահանջել են լռեցնել սոցցանցերում իրենց հանգուցյալ գործընկերոջ մասին բացասական բոլոր ելույթները: Նրանք մտահոգված են, որ հանրային բացասական վերաբերմունքի հաջորդ «զոհը» կարող է լինել իրենցից յուրաքանչյուրը:

Այստեղ սկսվել է ամենահետաքրքիրը՝ պարզվել է իշխանությունն այսօր սոցցանցերում պրակտիկ վերահսկողությունը կորցրել է: Բացի մեկ երկու մարդուց այլևս չկան ֆեյսբուքում հրահանգով հայհոյող խմբերը, ֆեյքային հայհոյանքները կորցրել են իրենց ուժը: Սա բարկացրել է իշխանական վերնախավին, որտեղից կտրուկ բառապաշարով հաշվետվություն են պահանջել սոցցանցերում վերահսկողական աշխատանքներ իրականացնողներին տրված միլիոնավոր դոլարների համար:

Այս պահին քպական երևացող դեմքերին հանձնարարված է հրապարակային ցավակցական խոսքեր գրել:
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ իշխանական վերնախավում խնդիր են դրել ամեն գնով Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին ապահովել ԱԺ ընդդիմադիրների ներկայությունը: Մոտակա ժամերին իշխանությունը սկսելու է ընդդիմադիրների հետ այդ մասով բանակցությունները:

Հրահանգված է հոգեհանգստին մասնակցող ընդդիմադիր պատգամավորներին առատաձեռն խոստումներ տալ՝ պարգևավճարների ավելացման, արտասահմանյան գործուղումների մասնակցության բազմապատկման և այլ նյութական բարիքների տեսքով: Թե ինչ արդյունք կտան ընդդիմադիրների հետ տարվող բանակցությունները և, որ ընդդիմադիր պատգամավորը կգայթակղվի կարծում եմ կտեսնենք բոլորս:
Իսկ մինչ այդ, ֆեյք ֆաբրիկաների մնացորդներին, լոսի քիսոներին հանձնարարված է հայհոյել բոլոր այն ֆբ օգտատերերին ովքեր իշխանության քարոզչական գծին դեմ կգնան:
Այս պահին այսքանը…