Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի արտգործնախարարությունը անդրադարձել է այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը «վճռականորեն մերժել է» հունիսի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները, որ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, ապօրինի շրջափակում է կիրառել Ադրբեջանի Լաչինի ճանապարհի վրա։

Ըստ հաղորդագրության՝ «չնայած երկու ուղղություններով Լաչինի սահմանային անցակետով Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական ծագումով անձանց թափանցիկ և անվտանգ անցման համար համապատասխան պայմաններ ստեղծմանը», հունիսի 15-ին «Հայաստանի զինված ուժերի սադրանքը խանգարել է Լաչինի սահմանային անցակետով անվտանգ անցումը»։

Հայաստանի և Արցախի սահմանային շրջանների ուղղությամբ հաճախակի կրակող պետության դիվանագիտական գերատեսչությունը նշել է, թե «հայկական կողմը դիմում է նման սադրանքների՝ 2020 թվականից հետո զրկվելով Լաչինի ճանապարհին ապօրինի գործելու հնարավորությունից»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կեղծավորության օրինակ է անվանել Ադրբեջանին ուղղված Հայաստանի մեղադրանքները՝ կապված «էթնիկ զտումների» հետ։

Ադրբեջանական կողմը նաև անդրադարձել է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության թեմային՝ դրանք անվանելով «Ադրբեջանի ներքին գործ»։

Այս Բաժնից