Search
Close this search box.

Հայաստանում ԵՄ առաքելությունը պարեկություն է կատարել Հակարի կամրջի մոտ

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի (SEDE) պատվիրակներն այցելել են Գորիսում՝ Հայաստանում Եվրոպական քաղաքացիական առաքելության (EUMA) օպերատիվ կենտրոն՝ տեղում ավելի լավ պատկերացում կազմելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է eeas.europa.eu կայքը:

Նշվում է, որ Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությունը միացել է ԵՄ առքելությանը՝ պարեկություն կատարելու հայկական կողմից Հակարի կամրջի մոտ, որը տանում է դեպի Լաչինի միջանցք:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայամանավորվածություններն, ապօրինաբար անցակետ է տեղադրել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջացքի Հակարիի կամրջի վրա: Վերջին օրերին Ադրբեջանն առհասարակ դադարեցրել է անցակետի աշխատանքը, ինչը նշանակում է, որ Արցախը ամբողջապես շրջափակման մեջ է: