Search
Close this search box.

Ադրբեջանի ագրեսիվ հեռտոբանությունն ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում․ Փաշինյանը՝ Լուազոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը եւ բարձր գնահատել վերջինիս կողմից Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովման վերաբերյալ ընդունած բանաձեւը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵԽ պատվիրակության անդամների այցը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելուն: Վարչապետը հավելել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի ագելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է սրվում, քանի որ արդեն մի քանի օր է ինչ սննդամթերքի մատակարարումները եւս արգելափակվել են: Այս համատեքստում վարչապետը կարեւորել է միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է նաեւ, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հեռտոբաhttps://www.armlife.am/wp-admin/post-new.php?post_type=post&from_post=261840&new_lang=ru&_wpnonce=7609461efbնությունն ու հրադադարի ռեժիմի խախտման գործելաոճը, ինչը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում:

Իր հերթին, Նատալի Լուազոն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու, ինչպես նաեւ լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտությունը:

Այս առումով, զրուցակիցները կարեւորել են Հայաստանում Եվրոպական դիտորդական առաքելության գործունեությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է այդ հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշումները:

Մտքեր են փոխանակվել նաեւ ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքի ու հետագա ծրագրերի, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: