Search
Close this search box.

Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով մահացել է

Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Օրբելի փողոցի շենքերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Ս․-ն է, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Լևոն Ս․-ն իրենց տանը, ննջասենյակում գտնվող հայելին կոտրել է և դրանով իր պարանոցի հատվածում ինքնավնասում է կատարել։

Նրան այդ վիճակում հայտնաբերել է մայրը և ահազանգել շտապօգնություն։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը զինծառայող էր։