Search
Close this search box.

ԿԽՄԿ ներկայացուցիչներին դեռ թույլ չեն տվել՝ տեսակցել ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողին

Մայիսի 26-ին ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին ԿԽՄԿ ներկայացուցիչներին առ այս պահը թույլ չեն տվել տեսակցել։ ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ դեռևս չեն տեսակցել նրանց։

Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերեւարվել են։ Ավելի ուշ՝ Ադրբեջանը հայտարարեց մեր զինծառայողների դեմ շինծու քրեական գործի հարուցման մասին։