Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈւԹ. Զոհվածներրի ծնողները Հանրապետության հրապարակում փողոցներ փակեցին

Զոհվածների ծնողները փակեցին Հանրապետության հրապարակը՝ դադարեցնելով երթեւեկությունը: Նրանք հայտարարեցին, որ կաթվածահար են անելու երթեւեկությունը հրապարակում:

Նշենք, որ նրանք փակել են Ամիրյան եւ Նալբանդյան փողոցները:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը: