Search
Close this search box.

Զոհված զինծառայողների ծնողները անժամկետ նստացույց են հայտարարել կառավարության մոտ

Զոհված զինծառայողների ծնողները անժամկետ նստացույց հայտարարեցին կառավարության մոտ:

«Մենք՝ ծնողներս, նստելու ենք այնքան ժամանակ, որպեսզի այս անօրինական երկրում պայքարենք այս անօրինական դատական համակարգի դեմ: Չեմ հասկանում իրավապահ համաակրգի գործելաոճը»,- լրագրողներին ասել է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը: