Search
Close this search box.

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Մոսկվայում կայանալիք՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Միացյալ Նահանգներն ուղիղ երկխոսություն է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ անկախ այն բանից, թե դրանք որտեղ են անցկացվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Նա սկզբունքորեն կարևոր է համարել կողմերի միջև ուղիղ բանակցությունները։

Պատելը գոհունակություն է հայտնել, որ բանակցություններ են ընթանում, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, այդ թվում՝ Մոսկվայում։