Search
Close this search box.

Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը․ Ժաննա Ալեքսանյան

Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը։ Այսպիսի կոչ է արել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրդառնալով Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանի մասին։

«Նա հանցագործ չէ։ Մի ոչնչացրեք մարդուն, կնոջը, վիշտ կրող մորը։ Ինչու եք վարչական վարույթներ հարուցել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ Վերաքննիչ դատարանի բակում է տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպը՝, վարչական գործերի քննության ընթացքում։ Ինչու եք նսեմացնում նրանց։ ։ Ինչու չեն պատժվում սևազգեստ մայրերի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները։ Տեղի ունեցած միջադեպը պետք է գնահատել այս և բազում այլ հարցերի համատեքստում։ Հարգեք այդ կնոջը, ազատ արձակեք նրան, երկրի ղեկավարն եք՝ մեծահոգի գտնվեք»,- գրել է նա։