Search
Close this search box.

«Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,800 քառ. կմ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86,600 քառ. կմ տարածքային ամբողջականությունը». վարչապետ

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն ու դրան հաջորդած ԵՄ խորհրդի նախագահի հայտարարությանը. «Ինչպես նշված է մայիսի 14-ին՝ եռակողմ հանդիպմանը հետևած Շառլ Միշելի հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ-ի՝ 29,800 քառ. կմ, իսկ ՀՀ-ն Ադրբեջանի՝ 86,600 քառ. կմ տարածքային ամբողջականությունը: Սա կարևոր քայլ եմ համարում՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման համար, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման ու սահմանների դելիմիտացիայի առումով»: