Search
Close this search box.

«Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել». Ագնեսա Խամոյան

«Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, երեկվանից չի սնվել, ասում է, որ սնունդ չի ընդունելու այնքան ժամանակ, քանի դեռ էստեղ է: Սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը, անհասկանալի է՝ ինչու է ուշանում»,- ՁՊՎ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում:

Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ: