Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված զինծառայողի ձերբակալված մորը գիշերը տեղափոխել են հիվանդանոց. Ինչ է կատարվել գիշերը Էրեբունի ԲԿ-ի մոտ

Զոհված զինծառայողի մորը` Գայանե Հակոբյանին, գիշերը տեղափոխել են էրեբունի ԲԿ, որտեղ հավաքվել են նաև մեծ թվով քաղաքացիներ ու ոստիկաններ։

Ինչպես արդեն հայտնի է` տիկին Գայանեին մեղադրում են Աշոտ Փաշինյանին առեւանգելու մեջ ու ձերբակալելու որոշում են կայացրել։

Նշենք, որ տարածված տեսանյութերում երեւում է, որ Փաշինյանն իր սեփական կամքով է նստել մեքենան:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված 4 քաղաքացիներից 3-ն ազատ էին արձակվել։ Գայանե Հակոբյանը, որի մեքենան էր նստել Աշոտ Փաշինյանը, մնացել էր ձերբակալված։