Search
Close this search box.

Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

Վարանդայում (գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ ) ինքնասպան է եղել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Մամեդովը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի զինվորական դատախազությանը։

Նշվում է, որ զինծառայողը մահացել է հրազենային կրակոցից։
Փաստի առթիվ զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, այս պահին ընթանում է հետաքննություն։