Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը վախեցել է ասել, որ Շուշին ու Հադրութը օկուպացված են

Արարատ Միրզոյանը Երևանի կենտրոնում՝ Ազգային ժողովի ամբիոնից վախեցել է ասել, որ Շուշին ու Հադրութը օկուպացված են: Ի՞նչ է բանակցելու, թող գնա ու բանակցի դե ինչ ուզում է։ Այո, ես հակադարձում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ինձ ասում են՝ իսկ եթե Միրզոյանը իրոք լավ բանակցի։

Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ակնկալել, որ Արարատ Միրզոյանը դիվանագիտության տեսանկյունից լինելու ռահվիրա ու կարողանալու է շրջել ադրբեջանական կողմի մոտեցումները, նայիվություն է»,- հավելեց նա։