Search
Close this search box.

Նախկին քարտուղարը նշանակվեց նախագահի ռեֆերենտ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 28-ին կարգադրություն է ստորագրել՝ նշանակում կատարելու վերաբերյալ․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.

Ինգա Գաբրիելյանին 2023 թվականի մայիսի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի ռեֆերենտ»:

Նշենք՝ երբ Վահագն Խաչատուրյանը զբաղեցնում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, Գաբրիելյանը նրա քարտուղարն է եղել։