Search
Close this search box.

Երևանի ու Բաքվի սերիանոց հանդիպումներ ԱՄՆ-ում․ ՌԴ-ն ինչպես կվերաբերվի և ինչ քայլեր կձեռնարկի

Վաշինգտոնում տեղի ունեցող հանդիպումները, կամ եթե կուզեք , ասենք՝ բանակցությունները, մինչև հիմա տեղի ունեցածների նման չի։ Կարող եմ ասել, որ Արցախյան հակամարտության սկսման պահից ի վեր, նման ֆորմատի միջնորդավորված հանդիպումներ չեն եղել։

Սա չի կարելի դասել հերթական հանդիպումների շարքին, կամ մտքերի փոխանակաման, միմյանց նկատմամբ միջնորդ կողմի ներկայությամբ փոխադարձ մեղադրանքներով խոսք ու զրույցի հերթական դրսևորմանը։ Տեղի են ունենում գործընթացներ, որի զարկերակի վրա իր ձեռքն է պահում ԱՄՆ-ն։

Այստեղ բանալի բառը ԱՄՆ-ն է։ Կարծես թե ՌԴ-ն ստվերվում է։ Ավանդաբար ՌԴ-ի ազդեցության տակ գտնվող տարածաշրջանի երկու հակամարտող կողմերը օրերով հանդիպումներ են անցկացնում այն հակամարտությունը կարգավորելու համար, որին որպես միջնորդ ակտիվ ներգրավված է ՌԴ-ն, ավելին՝ ունի նաև խաղաղապահ առաքելություն։

ԱՄՆ-ին այս պահին հաջողվել է թե՛ Երևանին, թե՛ Բաքվին ոչ միայն կանչել Վաշինգտոն հանդիպման, այլ նաև սերիանոց հանդիպումներ կազմակերպել, որոնք իրականում այլևս գործնական բնույթի են, որոնք իրականում չեն կարող ջուր ծեցոցի լինել։

Մնում է հասկանանք, թե ՌԴ-ն ինչպես կվերաբերվի այսպես երկու պետություններին իր ձեռքից բաց թողնելու գործընթացին, ինչ քայլեր կձեռնարկի․․․ Ի դեպ, ասեմ, որ հիմա մեզ համար ավելի հարմար դաշտ է ստեղծվել, քան Ադրբեջանի, ով պարտք է բոլորին 44-օրյա պատերազմի արդյունքների համար․․․