Search
Close this search box.

Կութի ուղղությամբ կրակոցներ են հնչել. բնակիչները հայտնում են, որ շտապօգնության մեքենաներ են դիրքեր բարձրացել

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել, դիրքերի ուղղությամբ շտապօգնության մեքենաներ են բարձրացել:

NEWS.am-ին Կութի բնակիչներից մեկը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ, վիրավորներ կան կրակոցների արդյունքում:

Պաշտպանության նախարարությունը դեռ որեւէ հաղորդագրություն չի տարածել այս առնչությամբ, չի արագանքում նաեւ մեր հեռախոսազանգերին:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Վարդենիսի ուղղությամբ կրակոցներ են հնչել, մեկ զինծառայող ծանր վիրավորում է ստացել: