Search
Close this search box.

«Տեղ համայնքում զինանոց կա». Արմեն Խաչատրյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իր կարծիքով՝ Տեղն ամենալավ պատրաստված գյուղն է Հայաստանում. «Համայնքում կա զինանոց, ամեն ինչ, և յուրաքանչյուր տղամարդ գիտի՝ ինչ է անելու պատերազմական իրավիճակի ժամանակ: Սա վերջին երկու տարվա մեջ է ստեղծվել, և Տեղ գյուղի օրինակը պետք է վերցնեն նաև մյուս գյուղերը»,- նշել է Խաչատրյանը:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Տեղում անցակետեր են տեղադրվելու Ադրբեջանի պահանջով, Արմեն Խաչատրյանն ասել է. «Առաջին անգամ եմ լսում նման բան։ Տեղ գյուղից դեպի համապատասխան սահմանային գոտի գնալու համար, անվտանգությունից ելնելով, կա ոստիկանական սահմանակետ, Ադրբեջանն ի՞նչ գործ ունի՝ խառնվի, թե մենք որտեղ և ինչու ենք անցակետ դնում»: