Search
Close this search box.

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«ԿԽՄԿ ներկայացուցիչներն առաձին հանդիպումներ են ունեցել երկու ադրբեջանցիների հետ։ Վերջիններիս Կարմիր խաչի միջոցով հաղորդագրություններ են ուղարկել ընտանիքի անդամներին»,–ասել է Ամատունին։

Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել:

Ապրիլի 13-ին էլ ՊՆ–ն հայտնել էր, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որը սպանել էր ԶՊՄԿ–ի աշխատակցին: