Search
Close this search box.

Հայտնի է՝ ովքեր կարող են անվճար օգտվել կոտրվածքների վիրահատության ժամանակ մետաղական կոնստրուկցիաներից

Կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաները (հարթակները, պտուտակները և շյուղերը) պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ պայմաններով են տրամադրվում խմբերում ընդգրկված հետևյալ քաղաքացիների համար`

.ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
.Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք.
ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
բռնադատվածները.
.Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները. 6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
.ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
մինչև 18 տարեկան երեխաներ.
.հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով.
հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով.
.ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ.
.Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ.
.երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք.
.Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:

Կոտրվածքների վիրահատական բուժումն ունի առավելություններ: Վիրահատական բուժումը թույլ է տալիս իրականացնել բեկորների համադրում և կայուն ֆիքսացիա (անշարժացում)` տարբեր ֆիքսատորների օգնությամբ և հիվանդին արագ ապաքինվել` կանխարգելելով այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են ոչ վիրահատական բուժման ժամանակ` պառկելախոցեր, կանգային երևույթներ շնչառական և սրտանոթային համակարգերում, մկանային ատրոֆիա և այլն: