Search
Close this search box.

Մտնում ենք բեսպրեդելի փուլ,որին կհաջորդի ներպետական զինված ընդհարումները

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Մամուլն եմ կարդում: Ստեփանակերտում Բաբայան Սամվելի կողմնակիցների մասնակցությամբ ծեծկռտուք և դանակահարություն, Տեղ գյուղում լուրջ ծեծկռտուք, Փաշինյան Նիկոլի թիկնապահների աննախադեպ թիվ հենց ՀՀ ԱԺ դահլիճում (երևի, որպեսզի ծեծկռտուք չլինի): Մի խոսքով, ամեն տեղ ծեծկռտուք կամ ծեծկռտուքի վտանգ:
Աստիճանաբար մտնում ենք բեսպրեդելի փուլ: Պատմության փորձը ցույց է տալիս, որ բեսպրեդելի փուլի առաջին ենթափուլը զինված խմբավորումների ստեղծումն է, այնուհետև՝ ներպետական զինված ընդհարումները: Հաջորդը՝ պետության տրոհումն է, փակումը:

Կա՞ արդյոք պատմության ընթացքը կասեցնելու հնարավորություն: Կա: Շատ արագ իշխանափոխություն՝ լեգիտիմ, ուժեղ իշխանություն:
Կա՞ արդյոք այդ հնարավորությունն արդի Հայաստանում: Գրեթե չկա:

Ի՞նչ է լինելու: Այն, ինչ եղավ Հայաստանի խորհրդայնացման տարիներին՝ «խաղը» շուրջ 70 տարով կասեցվեց: Չկարճվեց՝ կասեցվեց: Այնուհետև վերսկսվեց: Մի քանի սերունդ հետո:
Հետևություն. գիտակից սերունդ կրթել է անհրաժեշտ: