Search
Close this search box.

Գիշերը Աբովյանում արտակարգ է եղել

Ապրիլի 19-ին, ժամը 02:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 17 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։42-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։