Search
Close this search box.

Ոստիկանությունից այցելում են ակտիվիստներին եւ խնդրում չմասնակցել այսօրվա հանրահավաք-երթին. Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ոստիկանությունից այցելում են ակտիվիստներին եւ խնդրում չմասնակցել այսօրվա հանրահավաք-երթին։ Ասեցի՝ խնդրանքն այստեղ հրապարակեմ, որ ոստիկանները շատ նեղություն չքաշեն։

Եւ ուրեմն՝ ոստիկանությունը խնդրում է չմասնակցել այսօր ժամը 18․00-ին, Կինոմոսկվայի մոտ տեղի ունենալիք հանրահավաք-երթին, որի մասին իրազեկումը ի գիտություն է ընդունվել Երեւանի քաղաքապետի կողմից։

Օգնենք ոստիկաններին, տարածենք խնդրանքը, խնայենք պետության թանկացած բենզինի գումարը։