Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուրախ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել». Արթուր Դավթյանը վերադարձավ Հայաստան

Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձել է Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: «Զվարթնոց» օդանավակայանում Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Ոչ մի խնդիր չկար, մեզ ջերմ ընդունել են, բայց, անկախ ամեն ինչից, մի փոքր զգացողությունը կար, որ Թուրքիայում ես: Շատ ուրախ եմ, որ կարողացա մեր դրոշը բարձրացնել, մեր հիմնը հնչեցնել»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքել էր 15.033 միավոր և նվաճել ոսկե մեդալ՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն: