Search
Close this search box.

Բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը. իրավապաշտպան

Արդեն 3 ժամից ավել է Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Նա նաեւ գրել է. «Ակնհայտ է, որ նրանց հեռախոսները խլել են, զանգերին պատասխանում են ոստիկանության աշխատակիցները։ Թե ինչ է կատարվում ներսում, կարելի է առաջնորդվել երևակայությամբ, ինչպես միշտ։ Խմելու ջուըր չեն տվել և այլն»: