Search
Close this search box.

Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի. ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ

Ռուսաստանի Դաշնությունը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակում հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

«Ռուսաստանն արել և շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի եռակողմ համաձայնագրի շրջանակում, որը ժամանակին ստորագրվել է երեք պետությունների ղեկավարների կողմից», – ուրբաթ կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) գարնանային նստաշրջանի արդյունքներով ճեպազրույցում ասել է Մատվիենկոն:

Ճեպազրույցին մասնակցել են նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սագիբա Գաֆարովան։ Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր է ցանկանում Ադրբեջանի հետ և պատրաստ է զորքերը դուրս բերել սահմանից։ Նա նաև կոչ է արել ադրբեջանական կողմին «դադարեցնել Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել»։

Գաֆարովան, իր հերթին, «անհիմն» է անվանել օկուպացիայի վերաբերյալ Հայաստանի մեղադրանքները, կոչ է արել Երևանին «վերադառնալ» բանակցությունների սեղանի շուրջ և շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ։