Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծայրահեղ ծանր զինվորականի մոտ դրական տեղաշարժ կա, մյուս վիրավորներն էլ են ապաքինվում

«Ունենք որոշակի դրական տեղաշարժ. կայունացում ունենք մեր՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ: Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ. կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 11-ին Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: