Search
Close this search box.

Չավուշօղլուն խոսել է Թուրքիայում ՀՀ դեսպանատուն բացելու մասին

Անկարան և Երևանն աշխատում են ցամաքային սահմանի բացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Մեւլութ Չավուշօղլուի խոսքով՝ մոտ ապագայում Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումն օրակարգում չկա։

«Մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, բայց վերգետնյա անցակետեր բացելու համար նախ պետք է ճանապարհներ կառուցել, վերականգնել կամուրջը, կամուրջի կառուցման վերաբերյալ արդեն ունենք պայմանավորվածություններ»,- ասել է նա։

Սակայն Թուրքիայի արտգործնախարարը պարզաբանել է, որ ցամաքային սահմանի բացումը ենթադրվում է իրականացնել «դիվանագիտական ​​անձնագրերի սեփականատերերի կամ երրորդ երկրների շարքային քաղաքացիների համար»։