Search
Close this search box.

Արմեն Գրիգորյանը Իրանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն են քննարկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ու  Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը նշել է, որ աշխատանքային ընթրիք է ունեցել Ալի Շամխանիի հետ:

Զրուցակիցները նաեւ անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին  եւ զարգացման հեռանկարներին: