Search
Close this search box.

Մոսկվան աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանն ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն խանգարի Անդրկովկասի իրադրության կարգավորմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։

«Մենք հուսով ենք, որ մեր արտատարածաշրջանային գործընկերներից ոմանք չեն խանգարի այդ գործընթացներին, կողմերին կուղղորդեն, որ խստորեն կատարեն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները», – ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունները աշխատանքը շարունակելու գլխավոր հիմքն են:
Ռուսաստանը, Լավրովի խոսքով, կողմ է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության խորացմանը:

«Ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ, ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության, հաղորդակցության ապաշրջափակման և իհարկե Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնման ջանքերը», – նշել Է ՌԴ ԱԳ նախարարը: